Հունիս 16, 2024 10:47 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակ, Իրանը վճռական է իր անվտանգության և ազգային շահերի պաշտպանության հարցում

Անդրադառնալով տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատման ճանապարհին Իրանի կառուցողական և կայունացնող դերին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է․ «Իրանը վճռական է իր անվտանգությունն ու ազգային շահերը ցանկացած չմտածված քայլից պաշտպանելու հարցում»։

Ընդգծելով, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում և արձագանքելով Մեծ Յոթնյակի անդամ երկրների ղեկավարների կողմից ՄԱԳԱՏԷ-ի վերջին հակաիրանական բանաձևին կատարած անդրադարձին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ բանաձևը մշակողների քաղաքականացված մոտեցումը հերթական անգամ վկայում է, որ մի շարք երկրներ միջազգային մեխանիզմներն օգտագործում են անկախ երկրների դեմ։ 

Քանանին հավելել է, որ Իրանն իր ստանձնած պարտավորությունների  և իրավունքների շրջանակում  շարունակում է  ՄԱԳԱՏԷ-ի հետ կառուցողական փոխգործխակցությունը և տեխնիկական համագործակցությունը, և իրականացնում իր խաղաղ միջուկային ծրագրերն ու նախագծերը՝  Չտարածման պայմանագրի և Համապարփակ երաշխիքների համաձայնագրի համաձայն։ 

Նշելով, որ ստեղծված իրավիճակի պատճառն ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների գործողություններն են, Քանանին հավելել է, որ իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է որպեսզի բոլոր կողմերը դրսևորեն բարի կամք և խուսափեն քաղաքականացված քայլերից։ 

ԻԻՀ ԱԳՆ  խոսնակը նշել է, որ Իրանը հավատարիմ է մարդու իրավունքները հարգելու իր հանձնառությանը։

Նրա խոսքով․ «Միջազգային ասպարեզում մարդու իրավունքների  հարցն այսօր կանգնած է կարևոր մարտահրավերների առաջ, որոնցից ամենահրատապը Յոթնյակի երկրների ղեկավարների անտարբերությունն ու անգործությունն է աշխարհի միակ ապարտեիդի ռեժիմի՝ Իսրայելի կողմից պաղեստինցիների  «համակարգված և համատարած սպանությունների» նկատմամբ։ 

Խոսելով ուկրաինական զարգացումների մասին, Քանանի Չաֆին ասել է որ Ուկրաինայի պատերազմն Իրան-Ռուսաստան երկկողմ համագործակցության հետ կապելու ցանկացած փորձ ունի քաղաքական նպատակ։

Նա նշել է․ «Ցավոք, որոշ երկրներ, քաղաքական դրդապատճառներով և կեղծ ու չապացուցված պնդումների հիմամբ, շարունակում են իրենց անարդյունավետ և ձախողված քաղաքականությունն օգտագործել Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար։ 

Քանանի Չաֆին ասել է․ «Մեծ Յոթնյակին խորհուրդ է տրվում պատմությունից դասեր քաղել և հեռու մնալ անցյալի կործանարար քաղաքականությունից»։

Պիտակ