Իրանի ԿԲ-ն հայտարարել Է ՌԴ-ի հետ գործարքներում օֆշորային ռիալի մոտալուտ գործարկման մասին
(last modified 2024-06-23T14:40:13+00:00 )
Հունիս 23, 2024 18:10 Asia/Tehran
  • Իրանի ԿԲ-ն հայտարարել Է ՌԴ-ի հետ գործարքներում օֆշորային ռիալի մոտալուտ գործարկման մասին

Իրանը մշակում է օֆշորային ռիալի (Իրանի դրամական միավոր) գաղափարը, որը նախատեսում է շուտով գործի դնել Ռուսաստանի հետ ֆինանսական գործարքներում:

Թվային ռիալը հանրային շրջանառության մեջ դնելու նախագծի բացման ժամանակ հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշենք, որ շաբաթվա սկզբում Իրանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել էր, որ Թեհրանը թվային ռիալ է ներդնում հանրային շրջանառության մեջ, հաճախորդները կկարողանան գնումներ կատարել և միջոցներ փոխանցել QR կոդի սկանավորման միջոցով:

Իրանի Կենտրոնական Բանկը սկսել է զբաղվել թվային ռիալի նախագծով երեք տարի առաջ, և 2024 թվականի հունիսի վերջից իրանական երկու բանկերի՝ Mellat-ի և Tejarat-ի մասնակցությամբ այս նախագիծն ակտիվ թեստավորվում է՝ հրապարակային կիրառման հնարավորությամբ։ Հավելենք, որ նախագիծը մեկնարկել է Քիշ կղզուց։

 

Պիտակ