Հունիս 27, 2024 11:06 Asia/Tehran
  • Այսօր 1981 թվականին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության տարելիցն է

Այսօր 1981 թվականին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչության տարելիցն է։

1981 թվականի հունիսի 27-ին «Մոնաֆեղին»  ահաբեկչական խմբավորման կողմից «Իսլամական Հանրապետություն» կուսակցության Թեհրանի գարսենյակի նիստերի դահլիճում իրականացված ռումբի պայթյունի հետևանքով  նահատակվեցին Գերագույն դատարանի ղեկավար այաթոլլա  Մուհամմեդ Հոսեյնի Բեհեշթին և 72 քաղաքական ու կրոնական գործիչներ, այդ թվում՝ չորս նախարար, 12 փոխնախարար և մոտ 30 պատգամավոր։

Այս ահաբեկչությունն իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդող տարիների ընթացքում «Մոնաֆեղին»  ահաբեկչական խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողություններից միայն մեկն է։ Այն տեղի ունեցավ Թեհրանի Աբուդար մզկիթում իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խամենեիի դեմ մահափորձից ընդամենը մեկ օր անց։

1981 և 1987 թթ հունիս ամսին Իրանում իրականացվեցին ահաբեկչական գործողություններ, որոնց հովանավորում էր  ԱՄՆ-ն։ Ավելի ուշ, իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հանձնարարությամբ, Իրանում սահմանվեց ամերիկյան մարդու իրավունքների բացահայտման շաբաթ։

Իրաքի բաասական ռեժիմի կողմից Իրանի Սարդաշտ քաղաքի քիմիական ռմբակոծությանն աջակցելը և ամերիկյան նավի կողմից իրանական մարդատար ինքնաթիռը հրթիռով խոցելը, որի հետևանքով զոհվեցին ինքնաթիռի 290 ուղևորն ու անձնակազմը, Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի հակամարդկային գործողությունների օրինակներից  են։

Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակումից և Սադդամի վարչակարգի տապալումից հետո «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման տարրերը շարունակեցին աջակցություն ստանալ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից։

 

Պիտակ