Հունիս 27, 2024 11:44 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ խոսնակ. Իրանը   թմրանյութերի դեմ պայքարի դրոշակակիրն է

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հունիսի 26-ը հռչակել է Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օր։

Այս օրվա հռչակման նպատակն է արտահայտել ազգերի քաղաքական վճռականությունը թմրանյութերի դեմ պայքարում և իրականացնել միջազգային միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում։

Այս կապակցությամբ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ  Նասեր Քանանի Չաֆին X սոցիալական ցանցում արած գրառման մեջ նշել է․ «Որպես թմրանյութերի դեմ պայքարի դրոշակակիր՝ Իրանը ևս մեկ անգամ ընդգծում է այս գլոբալ սպառնալիքին դիմակայելու իր վճռականությունը»:

Նա հավելել է, որ  ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակի հետ Իրանի սերտ համագործակցությունն, այդ պայքարի ճանապարհին   հազարավոր նահատակները և նյութական ու հոգևոր մեծ ծախսեր, ինչպես նաև թմրանյութերի հայտնաբերման ծավալները, վկայում են այս երևությի դեմ պայքարի հզոր կամքի մասին։

Քանանի Չաֆին հայտարարել է, որ  մի իրավիճակում, երբ այս ոլորտում միջազգային կազմակերպությունների համագործակցությունն Իրանի հետ նվազագույն մակարդակի վրա է, իսկ դաժան պատժամիջոցներն ու միակողմանի հարկադրական միջոցները  խոչընդոտում են այդ պայքարին, Իսլամական Հանրապետությունն աշխատում է կառուցել ավելի լավ և անվտանգ վաղվա օր։ 

Չնայած պատժամիջոցներին, Իրանը հայտնաբերում է աշխարհում ամենամեծ ծավալով թմրանյութերը՝ տարեկան ավելի քան 1000 տոննա։ Եվ որպես աշխարհում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առաջամարտիկ, Իրանն այդ ճանապարհին ունեցել է ավելի քան 12 հազար վետերան  ու նահատակ։

ՄԱԿ-ը Իրանին անվանել է թմրանյութերի դեմ պայքարի դրոշակակիր։

 

Պիտակ