Հունիս 27, 2024 13:35 Asia/Tehran
  •  Իրանի նախագահական ընտրություններն տեղի կունենան հունիսի 28-ին

Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին հանել է իր թեկնածությունը Իրանի նախագահական ընտրություններից՝ հօգուտ երկու այլ թեկնածուների՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլիի։

«Հասել եմ նախընտրական մրցավազքի [օրենքով սահմանված] շրջանի ամենավերջին, սակայն մահացած [նախագահ Էբրահիմ] Ռաիսիի ընթացքը շարունակելն ավելի կարեւոր է։

Խնդրում եմ Ջալիլիին և Ղալիբաֆին միավորվել, անպատասխան չթողնել հեղափոխության ուժերի օրինական պահանջները և թույլ չտալ Ռոհանիի երրորդ կառավարության ձևավորումը», — գրել է Զաքանին X-ում:

Իրանի նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավն ավարտվել էերկրում այսօր լռության օր է։

Նախագահի պաշտոնի համար արդեն պայքարում է 4 քաղաքական գործիչ։ Նրանց թվում են խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, ներքին գործերի և արդարադատության նախարարությունների նախկին ղեկավար Մոսթաֆա Փուրմոհամադին և առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիյանը ։

Փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին հունիսի 26-ին հայտարարել էր, որ հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ այլ  թեկնածուների։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում անցկացված սոցհարցումների վերջին արդյունքների համաձայն՝   Մասուդ Պեզեշկիյանն այժմ առաջատար դիրքերում է։ Ջալիլին և Ղալիբաֆը համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերում են։

Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները, որոնք հայտարարվեցին երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո, տեղի կունենան հունիսի 28-ին։

 

Պիտակ