ԲՐԻԿՍ-ը ելք է ամերիկյան տոտալիտարիզմից. ԻԻՀ նախագահ՝ Փեզեշքյանը մեկնել է ՌԴ՝ մասնակցելու կազմակերպության գագաթնաժողովին
(last modified Tue, 22 Oct 2024 14:04:02 GMT )
Հոկտեմբեր 22, 2024 17:34 Asia/Tehran
  • ԲՐԻԿՍ-ը ելք է ամերիկյան տոտալիտարիզմից.   ԻԻՀ նախագահ՝ Փեզեշքյանը մեկնել է ՌԴ՝ մասնակցելու կազմակերպության գագաթնաժողովին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ՌԴ՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ, մի շարք հայտարարությունն է արել կազմակերպության վերաբերյալ:

Նա ընդգծել է, որ ԲՐԻԿՍ-ը ելք է ամերիկյան տոտալիտարիզմից: Այս մասին գրում է Tasnim գործակալությունը:

«ԲՐԻԿՍ-ը կազմակերպություն է, որը ստեղծվել է միասնություն և համախմբվածություն ստեղծելու և Ամերիկայի անվիճելի ուժը վերահսկելու համար»,-ասել է ԻԻՀ  նախագահը:

Հայտնի է, որ Փեզեշքյանը Կազան է մեկնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:

«Այս ուղևորության ընթացքում մենք նախատեսում ենք լավ պայմանավորվածություններ ձեռք բերել էներգետիկայի, արդյունաբերության, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում։ Սա հնարավորություն է հանդիպելու և զրուցելու Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և ներկա այլ ղեկավարների հետ»,-ասել է ԻԻՀ  նախագահը:

 

Պիտակ