Պուտինը 14 երկկողմ հանդիպում կանցկացնի BRICS-ի շրջանակներում
(last modified Tue, 22 Oct 2024 15:17:35 GMT )
Հոկտեմբեր 22, 2024 18:47 Asia/Tehran
  • Պուտինը 14 երկկողմ հանդիպում կանցկացնի BRICS-ի շրջանակներում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 14 երկկողմ հանդիպում կանցկացնի BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումից հետո, Պուտինը կհանդիպի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի և BRICS-ի Նոր զարգացման բանկի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ։ Ըստ առավել վաղ հայտարարությունների՝ Կազանում կգտնվեն նաև Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը։

Չորեքշաբթի նա կհանդիպի ԻԻՀ  նախագահ Մասուդ Փեզեշքյանի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդի հետ, հինգշաբթի՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Լաոսի նախագահ Թհոնգլուն Սիսուլիտի, Մավրիտանիայի նախագահ Մուհամեդ Ուլդ Ալ-Շեյխ ալ-Ղազուանի, Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեի, Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Չինի հետ։

Այս օրերին չեն բացառվում նաև այլ շփումներ, այդ թվում՝ Սերբիայի ղեկավար Միլորադ Դոդիկի հետ։

BRICS-ի միջոցառումներին կմասնակցեն 36 պետության ներկայացուցիչ։

 

Պիտակ