Նոյեմբեր 26, 2016 20:00 Asia/Tehran
  • Զանգանե.«ՕՊԵԿ-ի հետ համաձայնության գալը հնարավոր է»

Նոյեմբների 26-ին, Թեհրանում Ալժիրի էներգետիկայի նախարար Նուրեդդին Բուտերֆանի հետ հանդիպումից հետո, Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն ասել է.«Նավթի արդյունահանման հարցում կարող ենք համաձայնության գալ ՕՊԵԿ-ի անդամ երկրների հետ»:

Զանգանեն հավելել է.«Ալժիրի էներգետիկայի նախարարը կարևոր քայլեր է վերցրել ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթի արդյունահանման նվազեցման ու շուկայի կառավարման հարցում»:

«Եթե Վիենայում այդ կազմակերպության անդամների միջև համաձայնությունը կայանա, գները կաճեն»:

Սեպտեմբերի 28-ին Ալժիրում կայացած ՕՊԵԿ-ի անդամ երկրների նիստին, անդամ երկրները որոշել են պահպանել օրական 32 մլն. 500 հազար նավթի արտադրման մակարդակը:

Պիտակ