Հունվար 10, 2017 14:32 Asia/Tehran
  • Էրաղչին ու Ռավանչին ժամանել են Վիեննա

Իրան-Վեցնյակ համատեղ հանձնաժողովի վեցերորդ նիստին մասնակցելու նպատակով Վիեննա են ժամանել Իրանի փոխարտգործնախարարներ՝ Սեյեդ Աբբաս Էրաղչին և Մաջիդ Թախթռավանչին:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի երեկոյան, Վիեննայում մեկնարկելու են Իրան-Վեցնյակ բանակցությունները՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործման շուրջ:

Վիեննայի նիստը կայանում է Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի պահանջով՝ ԱՄՆ-ի անպատասխանատու կեցվածքը և Իրանի դեմ շրջափակումների օրենքի երկարաձգման հարցը քննարկելու նպատակով:

Երեկ, Վիեննայում, Իրանի և Վեցնյակի փորձագիտական պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է հակաիրանական շրջափակումների չեղարկման աշխատանքային խմբի նիստը:

Երկուշաբթի օրը, աշխատանքային խմբի նիստից առաջ, իրանական պատվիրակությունն առանձին հանդիպումներ է ունեցել Չինաստանի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի պատվիրակությունների հետ:

Իրանի ԱԳ նախարարի տեղակալ և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի գործադրման ընթացքը հսկող շտաբի իրանցի համանախագահ Աբբաս Էրաղչին հայտարարել է, որ ԻԻՀ  չի հանդուրժելու ՀԳՀԾ-ի շրջագծում պարտավորությունների անտեսումը և համապատասխան քայլեր է ձեռնարկելու:

Էրաղչին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Իրանի դեմ շրջափակումների օրենքի գործադրման ժամկետի երկարաձգումը ՀԳՀԾ-ի ոտնահարում է համարվում և ԻԻՀ-ի հստակ ուղերձը պիտի փոխանցվի ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի անդամներին ու Վեցնյակի խմբի անդամ երկրներին:

Պիտակ