Հունվար 26, 2017 07:42 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի հզորությունը տարածաշրջանի անվտանգության ու կայունության երաշխիք

ԻԻՀ նախագահն ասել է. «ԻԻՀ-ի հզորությունը տարածաշրջանի անվտանգության ու կայունության երաշխիքն է»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի երեկոյան՝ Թեհրանում, Քուվեյթի էմիրի հատուկ պատվիրակ և ԱԳ նախարար Շեյխ Սաբահ Ալ-Խալեդ Ալ-Համդ Ալ-Սաբահի հետ հանդիպման ժամանակ հավելել է. «Իրանի արտաքին քաղաքականության հիմքը դրված է փոխադարձ հարգանքի, բարի դրացիության ու իսլամական եղբայրության շրջագծում իսլամական երկրների ու հարևանների հետ հարաբերությունների առավել ընդլայնման վրա»:

«Թեև Իրանն իսլամական հեղափոխությանը հաջորդած շրջանում թշնամիների ոտնձգությանը ենթարկվեց, սակայն երբևե որևէ երկրի դեմ ոտնձգություն չի իրականացրել ու ապացուցել է տարածաշրջանում ցանկացած տեսակի ոտնձգության ու ահաբեկչության դիմաց գլխավոր արգելք հանդիսացող իր դերակատարությունը»,-ընդգծեց Ռոհանին:

ԻԻՀ նախագահը նշել է, որ Միջին Արևելքի զգայուն տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը միայն տարածաշրջանի երկրների ու հատկապես հարևանների միջև երկխոսությամբ, բարեկամությամբ ու համագործակցությամբ կարող են իրագործվել: «Անկասկած տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների առաջադիմությունն ու զարգացումը ծառայում է բոլորի անվտանգությանն ու կայունությանը». ասել է նա:

Քուվեյթի ԱԳ նախարար Շեյխ Սաբահ Ալ-Խալեդ Ալ-Համդ Ալ-Սաբահն այս հանդիպման ժամանակ ԻԻՀ-ի նախագահին փոխանցելով Քուվեյթի էմիրի գրավոր ուղերձն, ասել է. «Քուվեյթի էմիրը, կառավարությունն ու ժողովուրդը մեծ հարգանք ունեն Իրանի կառավարության ու ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանում Իրանի ազդեցիկ դերակատարության հանդեպ»: 

 

Պիտակ