Հունվար 28, 2017 18:05 Asia/Tehran
  • «Կյանքը Քիշ կղզում» հեռուստահաղորդաշարը արժանացել է բարձր գնահատանքի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարձր է գնահատել Իրանի հեռուստատեսության կողմից պատրաստված «Կյանքը Քիշ կղզում» հաղորդաշարը՝ հատկապես այն բանի համար, որ հաղորդաշարի ծրագրերից մեկը հատկացվել է հեպատիտ c հիվանդությանը և դրա կանխարգելման միջոցներին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության փոխանցմամբ՝ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2017 թվականի ամսական զեկույցի մեջ գնահատել է Իրանի՝ հեպատիտի դեմ պայքարի ազգային ծրագրի ղեկավար Մոյեդ Ալավյանին:

Հեռուստատեսության «Կյանքը Քիշ կղզում» հաղորդաշարի աշխատակազմի գնահատանքի արարողութան ընթացքում Սեյեդ Մոյեդ Ալավյանն ասել է.«Հեպատից c-ն այն հիվանդություններից է, որը ըստ միջազգային համաձայնությունների մինչև 2030 թվականը պիտի արմատախիլ արվի: Եվ Իրանը մտադիր է մինչև ճշտված ժամկետը այդ վարակի տարածվածությունը նվազեցնել 0.05 տոկոսից»:

Անդրադառնալով առողջապահության ոլորտում Իրանի ձեռքբերումներին Ալավյանն ասել է.«Իրանի հեռուստատեսության «Կյանքը Քիշ կղզում» հաղոդաշարի համարներից մեկում խոսվել է հեպետիտ c-ի մասին, ինչը արժանացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուշադրությանը»:

Պիտակ