Փետրվար 07, 2017 11:09 Asia/Tehran
  • Իրանի նախագահը կայցելի Մոսկվա

Իրանում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ ԻԻՀ նախաագահի ՌԴ կատարելիք այցի գլխավոր առանցքներն են լինելու՝ Սիրիայի իրավիճակի քննարկումը և վիզային ռեժիմի դյուրացման համաձայնության ստորագրումը:

«Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Լևոն Ճաղարյանը նշել է, որ 2017թ. մարտի վերջին կատարվելիք այցի շրջանակներում Իրանի և Ռուսաստանի նախագահներ՝ Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը քննարկելու են առևտրատնտեսական և քաղաքական երկկողմ հարաբերությունները: այդ մասին հաղորդել է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Ճաղարյանը նշել է, որ Իրանի նախագահի Ռուսաստան այցի ընթացքում ստորագրվելու են մի շարք պայմանագրեր ու համաձայնագրեր, որոնցից կարևորագույնն առնչվելու է վիզային ռեժիմին, ինչը երկու երկրի զբոսաշրջիկներին թույլ կտա 2017 թվականին առանց վիզայի այցելել մյուս երկիր:

Թեհրանում ՌԴ դեսպանը նշել է, որ կողմերը բանակցելու են նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում քննարկելու են Աֆղանստանի, Կասպից ծովի և ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցեր:

Իրան-Ռուսաստան միջուկային նոր համագործակցությունների պայմանագրի մասին Ճաղարյանն ասել է.«2016թ. դեկտեմբերին  Թեհրանը Մոսկվային է վճարել Բուշեհր-2 ատոմակայանի կառուցման առաջին կանխավճարը»:

 

Պիտակ