Փետրվար 14, 2017 07:43 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը մեկնելու է Օման և Քուվեյթ

ԻԻՀ նախագահը չորեքշաբթի օրը միօրյա այցով և Օմանի թագավորի ու Քուվեյթի էմիրի հրավերով ուղևորվելու է այդ երկրներ:

ԻԻՀ նախագահի գրասենյակի կապի ու տեղեկատվության հարցերով տեղակալ Փարվիզ Էսմայիլին երկուշաբթի օրն ասել է, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին  փետրվարի 15-ին Օմանի թագավոր Սոլթան Ղաբուսի պաշտոնական հրավերով կուղևորվի այդ երկիր:

«ԻԻՀ նախագահը չորեքշաբթի օրը Քուվեյթի էմիրի հրավերով Մասկատից մեկնելու է այդ երկիր». հավելել է Էսմայիլին:

Օման և Քուվեյթ կատարելիք ուղևորությունների ընթացքում ԻԻՀ նախագահին կընկերակցեն մասնավոր բաժնի ներկայացուցիչներ և նախագահի մի քանի նախարարներ ու խորհրդականներ:

Պետական ու մասնավոր բաժիններում երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնման ուղիների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի քննարկումն ԻԻՀ նախագահի Օման և Քուվեյթ կատարելիք ուղևորության առանցքներից են համարվում:

Պիտակ