Փետրվար 15, 2017 10:44 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանը ցանկանում է ընդլայնել կապերը ողջ տարածաշրջանի հետ

ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանը ձգտում է ողջ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատմանը և տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանը»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը նախքան Օման և Քուվեյթ ուղևորվելն ասել է. «Քուվեյթի կառավարությունը Պարսից ծոցի տարածաշրջանի վեց երկրների կողմից ուղերձ է հղել Թեհրանին, որն ընդգծում է Իրանի հետ առավել լավ կապերի, թյուրիմացությունների կարգավորման և հարաբերությունները բանակցության ու երկխոսության միջոցով ընդլայնելու ուղղությամբ նրանց վճռականությունը»:

Ռոհանին նշել է, որ Իրանի քաղաքականությունը հիմնված է բարի դրացիության և իսլամական երկրների հետ համագործակցության վրա:  «Իրանը երբեք ոտնձգություն չի իրականացրել այլ երկրի նկատմամբ, չի միջամտել ուրիշների ներքին գործերին և իր կրոնական ու քաղաքական գաղափարները թելադրելու նպատակ չի ունեցել»:

«Պարսից ծոցի անվտանգությունը պիտի ապահովվի տարածաշրջանի երկրների կողմից»,-հայտարարել է Ռոհանին:

Նրա խոսքերով. «Պարսից ծոցի հետ Իրանի հարաբերությունների ընդլայնման համար լավ պոտենցիալ գոյություն ունի և երկկողմ հարաբերությունների ընդլայնումն այս ուղևորության գլխավոր նպատակներից է համարվում»:

«Այս այցի շրջագծում տարածաշրջանի, Իրաքի, Սիրիայի ու Եմենի կապակցությամբ ու նաև արյունահեղություններին վերջ տալու շուրջ բանակցություն է կատարվելու Օմանի և Քուվեյթի պաշտոնատարների հետ»,-հավելել է Ռոհանին:

Պիտակ