Մարտ 10, 2017 11:13 Asia/Tehran
  • Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը հաջողությամբ փորձարկել է բալիստիկական հրթիռը

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ավիատիեզերային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկվել է «Հորմոզ 2» բալիստիակական հրթիռը:

«Փրես Թի Վի» հեռուստաընկերության հաղորդման համաձայն` հինգշաբթի օրը, հրամանատար Հաջիզադեն ասել է.«Վերջին օրերի ընթացքում պահակազորը հաջողությամբ փորձարկել է ծովային թիրախների համար նախատեսված «Հորմոզ 2» բալիստիակական հրթիռը:

Գեներալ Հաջիզադեն նշել է, որ հրթիռը արձակվել է Օմանի ծովում Մաքրանի ափամերձ տարածքից 250 կմ հեռավորության վրա գտնվող փոքր թիրախի ուղղությամբ և ոչնչացրել այն:

Հորմուզ 2 հրթիռի հեռահարությունը շուրջ 300 կիլոմետր է:

 

Պիտակ