Մարտ 25, 2017 12:02 Asia/Tehran
  • Իրանի և ՌԴ-ի իրավական համագործակցությունները փոփոխության կենթարկվեն

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, ՌԴ-ի նախագահ Վլադիմի Պուտինը արձակել է հրաման՝ Իրանի հետ քաղաքացիական ու քրեական դատական գործերին առնչվող իրավական փոխադարձ աջակցության պայմանագրերում փոփոխության և համապատասխան արձանագրության ստորագրման մասին:

ՌԴ արդարադատության նախարարությանը նույնպես ստացել է հրահանգ՝ արձանագրությունը ստորագրել Իրանի համաձայնությունը ստանալուց հետո:

Իրան-ՌԴ իրավական փոխադարձ աջակցության պայմանագիրը հանդիսանում է քաղաքացիական և քրեական դատական գործերին վերահասություն տալու հարցում երկու երկրի համագործակցության հիմքը, որտեղ ներառված են տեղեկությունների գաղտնիության և պահանջված տեղեկությունների օգտագործման սահմանափակություններին կապվող խնդիրներ:

Միևնույն ժամանակ, ուրբաթ օրը հայտարարվել է, որ մարտի 27-ին, ՌԴ-ի նախագահի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Հասան Ռոանին և ուղեկցող քաղաքական-տնտեսական պատվիրակությունը կժամանի Մոսկվա:

Պիտակ