Ապրիլ 15, 2017 17:04 Asia/Tehran
  • «Իրանը չի պատրաստվում հրթիռ ու ինքնաթիռ կառուցելու համար որևէ մեկից թույլտվություն հայցել».Ռոհանի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանը չի պատրաստվում որևէ մեկից թույլտվություն հայցել իր Զինված ուժերին հզորացնելու և հրթիռ ու ինքնաթիռ կառուցելու համար»:

Թեհրանում Իրանի Պաշտպանության նախարարության վերջին ձեռքբերումների շնորհանդեսի արարողակարգի ժամանակ ունեցած ելույթում, նախագահ Ռոհանին նշել է.«Իրանի Զինված ուժերի պաշտպանունակության ամրապնդումն ուղղված է լոկ երկրի պաշտպանությանը և երբեք որևէ երկրի դեմ չի կիրառվելու»:

«Տարածաշրջանային հավասարակշռությունը և պաշտպանական ու զսպողական կարողությունների պահպանումը՝ արդարության ու  ազատության ձգտող  Իրանի համար անհրաժեշտություն են»,հստակեցրել է նախագահը:

Ռոհանին  հավելել է.«Միջին Արևելքում ԱՄՆ-ի ու գերտերությունների միջամտությունները և Իսրայելի ռեժիմը միշտ մտահոգություն ու անապահովություն են առաջացրել միջինարևելյան տարածաշրջանում»:

Իրանի ժողովուրդն այսօր հպարտանում է Զինված ուժերի գլխավոր հրամանատարությամբ պաշտպանական արդյունաբերությամբ, բանակով, Զինված ուժերով, հավաքազորային ուժերով և իրավապահներով»․ասել է ԻԻՀ նախագահը:

Նա ընդգծել է.«Տեղական մասնագետների ձեռքով ինքնաթիռների, ուղղաթիռների ու տանկերի կառուցումը մեծ պատիվ է Իրանի ժողովրդի համար»:

Պիտակ