Մայիս 02, 2017 13:08 Asia/Tehran
  • Դեհղան.«Կարող ենք հրթիռ արտահանել».Իրանում 100 անգամ ավելացել է զենքի արտադրության ծավալը

Իրանի պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ ներքին կարիքներն ապահովելուց բացի, Իրանը կարող է հրթիռ արտահանել այլ երկրներ:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, նշելով, որ այսօր Իրանի իսլամական հարապետությունը կարող է ցանկացած հեռահարությամբ  և բարձր ճշգրտությամբ հրթիռ արտադրել, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը հավաստիացրել է, որ Իրանի պաշտպանական ձեռքբերումները կանխարգելիչ ուժ են թշնամիների դիմաց:

Նա նշել է, որ Իրանի ռազմական արտադրանքների որակն ու գինն այնպիսին է, որ դրանք հնարավոր է արտահանել այլ երկրներ:

Նշելով, որ վերջին տարիներին 100 անգամ ավելացել է Իրանում սպառազինության արտադրությունը, Բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը նշել է, որ այսօր Իրանի պաշտպանության նախարարությունը կարող է արտադրել ցամաքային ուժերին անհրաժեշտ բոլոր սարքավորումները:

Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկրի բոլոր ձեռքբերումները Իրանի մեծ ժողովրդի նվիրյալ մասնագետների ջանքերի արդյունքն են:

Պիտակ