Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը օգնություն է ցուցաբերել ոչ դիտավորյալ հանցանք գործած բանտարկյալների ազատ արձակման հարցում
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը 313 միլիոն թուման(մոտ 85 հազար դոլար) գումար է նվիրել Իրանի արյան գնի հարցերով զբաղվող շտաբին ոչ-դիտավորյալ հանցանք գործած բանտարկյալների ազատ արձակմանը օգնելու համար: Այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը:
Կիրակի օրը Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին 313 միլիոն թուման(մոտ 85 հազար դոլար) գումար է նվիրել Իրանի արյան գնի հարցերով զբաղվող շտաբի կողմից ոչ-դիտավորյալ հանցանք գործած բանտարկյալների ազատ արձակման համար։ Վաղը կկայանա 30-րդ դրամահավաքի հատուկ միջոցառումը, որով ազատ կարձակվեն շտաբի կողմից պայմանները լրացրած 7 հազար 500 բանտարկյալներ:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին 272 միլիոն թուման (մոտ 72 հազար դոլար), օրենսդիր իշխանության ղեկավար Ալի Լարիջանին և դատական իշխանության ղեկավար Այաթոլլահ Սադեղ Լարիջանին յուրաքանչյուրը 50 միլիոն թուման (մոտ 13 հազար դոլար) նվիրել են շտաբին ոչ-դիտավորյալ հանցագործություն կատարած բանտարկյալների ազատ արձակման համար:
Իրանի արյան գնի հարցերով զբաղվող շտաբի ոչ-դիտավորյալ հանցանք գործած բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված դրամահավաքի 30-րդ միջոցառումը կայանալու է վաղը երեկոյան Թեհրանում: