Ռոհանի. Լուսահոգի Էմամ Խոմեյնին բացառիկ անհատականություն էր
(last modified Sat, 03 Jun 2017 23:00:25 GMT )
Հունիս 04, 2017 03:30 Asia/Tehran
  • Ռոհանի. Լուսահոգի Էմամ Խոմեյնին բացառիկ անհատականություն էր

ԻԻՀ նախագահը մատնանշելով այն կետը, որ բոլորը պիտի հետևեն լուսահոգի Էմամ Խոմեյնու ուղուն, ասաց. «ԻԻՀ մեծ հիմնադիրը բացառիկ անհատականություն էր»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շաբաթ գիշեր նախարարների, տեղակալների, նահանգապետերի ու պետական կազմակերպությունների տնօրենների ներկայությամբ կայացած իֆթարի հանդիսության ժամանակ ակնարկելով այն կետին, որ Իրանի այսօրվա փառքը, ազատությունն ու մեծությունն իրականացվել է ԻԻՀ-ի մեծ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու շարժման, հեղափոխության ու ղեկավարության շնորհիվ, հավելեց. «Լուսահոգի Էմամ Խոմեյնին Աստծո հանդեպ իրական հավատքով ու սխրագործությամբ պատմական մեծ հաջողությունների հասավ»:

ԻԻՀ նախագահն ընդգծելով այն կետը, որ լուսահոգի Էմամ Խոմեյնին ամեն դեպքում ապավինում էր Աստծուն, ասաց. «Լուսահոգի Էմամ Խոմեյնին որևէ բանից չէր վախենում, քանի որ նրա էությունը հագեցած էր Աստծո հանդեպ հավատքով»:

Հասան Ռոհանին ակնարկելով այն կետին, որ բոլորը պիտի հետևեն լուսահոգի Էմամ Խոմեյնու ուղուն, ընդգծեց. «Ժողովուրդը պատասխանատվության ծանր բեռ է դրել պատասխանատուների ուսերին»:

ԻԻՀ նախագահն ընդգծեց, որ Իրանի պատասխանատուները ժողովրդի օգնությամբ ու Աստծո շնորհով պիտի շենացնեն Իրանը: 

Պիտակ