ԻԻՀ առաջնորդի ելույթի արձագանքը համաշխարհային ԶԼՄ-ներում
Կիրակի երեկոյան ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու մահվան տարելիցի հանդիսության ժամանակ ԻԻՀ առաջնորդի ելույթը լայն արձագանք են գտել տարածաշրջանի ու աշխարհի ԶԼՄ-ներում:
«Շին Հուա» լրատվական գործակալությունը գրել է. «Այաթոլլահ Խամենեին կիրակի օրը կոչ արեց երկխոսության միջոցով կարգավորել տարածաշրջանային հարցերը»:
Առաջնորդը նշել է, որ օտարականները, հատկապես Արաբիան պիտի հրաժարվեն Սիրիայի, Եմենի ու Բահրեյնի ներքին հարցերին միջամտելուց, հավելելով. «Այդ երկրների ժողովուրդները քաղաքական երկխոսության միջոցով պիտի կարգավորեն իրենց խնդիրները»:
«Արտասահմանյան երկրները պիտի դադարեցնեն տարածաշրջանում ճգնաժամի մատնված երկրներում ահաբեկիչներին սպառազինության տրամադրումը»,-հղում կատարելով ՆՎ առաջնորդին ընդգծել է «Շին Հուա» լրատվական գործակալությունը:
«Շին Հուա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` ՆՎ Այաթոլլահ Խամենեին դատապարտելով Բահրեյնում Արաբիայի անտրամաբանական ներկայությունն, ասել է. «Բահրեյնի իշխանությունները երկխոսություն պիտի սկսեն այդ երկրի ժողովրդի հետ»:
Հաղորդման համաձայն` նա միևնույն ժամանակ ցավ է հայտնեց այն կապակցությամբ, որ Եմենի, Սիրիայի, Բահրեյնի ու Լիբիայի դեմ մուսուլման երկրներ բարդության են մատնված:
«Շին Հուա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Այաթոլլահ Խամենեին Սաուդյան Արաբիայի պարագլուխներին հովանավորելու պատճառով քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Ադրբեջանի «Թրենդ» լրատվական գործակալությունը նույնպես անդրադարձել է լուսահոգի Էմամ Խոմեյնու մահվան 28-րդ տարելիցի հանդիսության ընթացքում իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի ելույթին:
Հանդիսության ժամանակ իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի ելույթին անդրադարձել է նաև «Էյ Բի Թի Էն» հեռուստաալիքը:
Քուվեյթի մամուլը նույնպես կիրակի օրն անդրադարձել է լուսահոգի Էմամ Խոմեյնու մահվան 28-րդ տարելիցի հանդիսությանը:
Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին կիրակի օրը Լուսահոգի Էմամ Խոմեյնու սուրբ դամբարանում նրա մահվան 28-րդ տարելիցի հանդիսության ընթացքում ասել է. «Թշնամիներքը փրոքսի պատերազմ են հրահրել տարածաշրջանի երկրներում»: