Հեղափոխության մեծապատիվ առաջնորդ. Ահաբեկիչներն շատ ավելի փոքր են նրանից, որ կարողանան ազդել Իրանի ժողովրդի կամքի վրա
(last modified Thu, 08 Jun 2017 01:58:12 GMT )
Հունիս 08, 2017 06:28 Asia/Tehran
  • Հեղափոխության մեծապատիվ առաջնորդ. Ահաբեկիչներն շատ ավելի փոքր են նրանից, որ կարողանան ազդել Իրանի ժողովրդի կամքի վրա

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդը չորեքշաբթի երեկոյան ուսանողների հետ հանդիպման ժամանակ ակնարկելով Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, ընդգծեց. «Նման դեպքեր չեն կարող որևէ խախտում առաջացնել Իրանի ժողովրդի ու պատասխանատուների վճռակամության վրա»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին հավելեց. «Իրանի ժողովուրդը հզորությամբ կշարունակի իր շարժումը և դեպի առաջ կշարժվի»:

Իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ակնարկելով անցած 38 տարիների ընթացքում Իրանի իսլամական համակարգի հաստատակամությանը, դիմադրությանն ու առաջադիմությանը և չնայած բոլոր սադրանքներին ու նախագծումներին, այդ թվում 8-ամյա պատերազմին, հեղաշրջմանը, նպատակաուղղված քարոզչությանը և ահաբեկչությանն իրեն տիրակալ համակարգին պարտադրելուն, ասաց. «Թեհրանի ահաբեկչական դեպքերը ժամանակակից սերնդին ցույց տվեցին, թե ի՞նչ է ահաբեկչությունն ու ահաբեկչական շարժումը և ահաբեկիչներն ինչպե՞ս են թիրախ դարձնում անմեղ մարդկանց»:

«Չորեքշաբթի օրը Թեհրանում պատահածից առավել ծանր ու բարդ պայմաններ տարիներ գոյություն են ունեցել Իրանում, սակայն ԻԻՀ-ին հաջողվեց շարունակել իր առաջընթացը և տիրակալ համակարգը որևէ հաջողություն չունեցավ»,-նշեց մեծապատիվ առաջնորդը:

Հեղափոխության մեծապատիվ առաջնորդն ընդգծելով այն կետը, որ չորեքշաբթի օրվա իրադարձությունները որևէ խախտում չեն առաջացնելու Իրանի ժողովրդի վճռակամության մեջ, հավելեց. «Բոլորը թող իմանան, որ ահաբեկիչները շատ ավելի փոքր են նրանից որ կարողանան ազդել Իրանի ժողովրդի ու պատասխանատուների վճռակամության վրա»:

Նա նաև ասաց. «Այս իրադարձություններն ապացուցեցին, որ եթե ԻԻՀ-ն դիմադրություն ցուցաբերած չլիներ այն կետում, որն այս սադրանքների գլխավոր կենտրոնն է համարվում, մինչ այսօր այդ կապակցությամբ բազմաթիվ խնդիրներ առաջացած կլինեին Իրանի ներսում»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին վերջում եզրակացրեց. «Աստծո հույսով ահաբեկիչներն արմատախիլ կդառնան»:

Չորեքշաբթի առավոտյան Թեհրանում ԻԼԻՊ-ի միջոցով իրականացված ահաբեկչական երկու դեպքերի ընթացքում նահատակվեց 12 և վիրավորվեց 42 մարդ:

 

Պիտակ