Հունիս 08, 2017 11:53 Asia/Tehran
  • Թեհրանի ահաբեկչական հարձակումը դատապարտել են աշխարհի ևս մի խումբ երկրներ

Նիդերլանդները, Վենեսուելան, Նիկարագուան, Բոլիվիան, Թունիսը, Էկվադորը, Կիպրոսը, Պաղեստինի իսլամական ջիհադ շարժումը և Բահրեյնի իսլամական Ալ-Վեֆաղ շարժումը դատապարտել են Հոգելույս Իմամ Խոմեյնիի և Իսլամական խորհրդարանի վրա իրականացված ահաբեկչական հարձակումը և իրենց վշտակցությունն են հայտնել Իրանի ժողովրդի հետ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ` Նիդերլանդների ԱԳ նախարարը իր թուիթերյան ուղերձում գրել է, որ Ամստերդամը դատապարտում է Թեհրանի ահաբեկչական հարձակումը և հետևում է դեպքերի զարգացումները:

Տարածելով մի հաղորդագրություն, Վենեսուելլայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի նախագահ  Նիկոլաս Մադուրոն Իրանի նախագահ Հասան Ռոհանիին հղած ուղերձում ցավակցություն է հայտնել չորեքշաբթի օրը Թեհրանի ահաբեկչական հարձակման հետևանքով մի խումբ իրանցիների նահատակության կապակցությամբ և իր վշտակցությունն է հայտնել Իրանի ժողովրդի հետ:

Ավելի վաղ ևս մեծ թվով երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել էին չորեքշաբթի օրը Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը:

Պիտակ