ԻԻՀ մեծարգո առաջնորդ.«Թեհրանի ահաբեկչական հարձակումը չի կարող ազդել Իրանի ժողովրդի կամքի ու վճռականության վրա»
(last modified Fri, 09 Jun 2017 07:11:13 GMT )
Հունիս 09, 2017 11:41 Asia/Tehran
  • ԻԻՀ մեծարգո առաջնորդ.«Թեհրանի ահաբեկչական հարձակումը չի կարող ազդել Իրանի ժողովրդի կամքի ու  վճռականության վրա»

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ցավակցական ուղերձ է հրապարակել, Թեհրանի ահաբեկչական դեպքերի կապակցությամբ: Ուղերձում ասվում է.«Այս ոճրագործությունները չեն կարող ազդել Իրանի ժողովրդի վճռակամության վրա»:

Մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի փոխանցմամբ՝ ցավակցական ուղերձում Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին նշել է.«Հունիսի 7-ին Հոգելույս Իմամ Խոմեյնիի դամբարանում և Իսլամական խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններն արտահայտում են Իրանի ազնիվ ժողովրդի, հեղափոխության, իսլամական համակարգի և հանգուցյալ առաջնորդ՝ Իմամ Խոմեյնիի  նկատմամբ կայսերապաշտ վարձկանների խոր թշնամանքն ու քինախնդրությունը»:

Ուղերձում գերապատիվ առաջնորդն ընդգծել է.«Նման ոճրագործությունները վկայում են դրանց իրականացնողների, թելադրողների և աջակցողների ստորության ու  չարանենգ նկրտումների մասին, որոնք դեռ շատ փոքր են,որպեսզի կարողանան խախտել Իրանի ժողովրդի վճռակամությունը և ազդել այս  ժողովրդի կամքի վրա»: 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է.«Այս ոճրագործությունների արդյունքում ավելի է մեծացել ԱՄՆ-ի իշխանությունների և նրանց գործակատարների, ինչպես Ալե Սաուդյան ռեժիմի նկատմամբ ատելությունը և Իրանի ժողովուրդը առավել քան երբևէ միասնական ու վճռական կերպով  դեպի առաջ  է շարժվելու»:

Ուղերձի վերջում մեծարելով ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակը, Այաթոլլահ Խամենեին Բարձրյալից բոլոր վիրավորների համար ապաքինություն է հայցել:

Նշենք,որ հունիսի 7-ի առավոտյան ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները հարձակվել են Իրանի իսլամական խորհրդարանի և Հոգելույս Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանի վրա: Զոհվել են 17 և վիրավորվել տասնյակ իրանցիներ:  

 

 

 

Պիտակ