ԻԻՀ առաջնորդի ներկայությամբ կայացել է Իմամ Ալիի հիշատակին նվիրված սգո արարողություն
Հոգելույս Իմամ Խոմեյնիի անվան Հոսեյնիեում , ԻԻՀ մեծարգո առաջնորդի և ժողովրդի տարբեր խավերի ներկայությամբ, տեղի է ունեցել աշխարհի շիաների առաջին իմամ՝ Ալի Էմիրապետի թրով հարված ստանալու տարելիցին նվիրված սգո արարողությունը:
Այաթոլլահ Խամենեիի ստեղծագործությունների պահպանման ու հրատարակման գրասենյակի փոխանցմամբ՝ չորեքշաբթի կեսօրվա աղոթքից հետո տեղի է ունեցել սգո արարողություն, որի ընթացքում ողբերգուն ողբացել է Իմամ Ալիի նահատակության տարելիցը:
Լուսնային հիջրեթի Ռամազան ամսվա 19-ի լուսաբացին «Խավարեջ» խմբի անդամ Իբն Մոլջամ Մորադին իր թունոտ սուրն իջեցրեց առավոտյան աղոթքի կանգնած, աշխարհի շիաների առաջին իմամ Ալի Էմիրապետի գլխին :
Շիաների առաջին իմամը նահատակվեց հարվածից երկու օր անց՝ ռամազան ամսվա 21-ին: