Հունիս 29, 2017 17:05 Asia/Tehran
  • Ալի Լարիջանի.«Իրանը ցանկանում է Փխենյանի հետ ունեցած իր հարաբերություններից օգտվել  երկու Կորեաների հաշտեցման համար»

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը Սեուլ կատարած այցի ավարտին ասել է.«Թեհրանը ցանկանում է իր հնարավորություններից օգտվել երկու Կորեաների հաշտեցման համար»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հինգշաբթի օրը նշել է.«Ռազմական քայլերը կարող են հանգեցնել ռազմական առճակատման, ուստի պետք է պայմաններ ստեղծել քաղաքական բանակցությունների համար»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հստակեցրել է.«Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է խաղաղ ճանապարհով արտաքին հարցերի կարգավորման վրա»:

Սեուլում Եվրասիական երկրների խորհրդարանների նախագահների երկրորդ նիստին մասնակցելու նպատակով երկուշաբթի օրը Հարավային Կորեա այցելած  Ալի Լարիջանիի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը  այսօր վերադարձել է Թեհրան:

Սեուլ կատարած եռօրյա այցի շրջանակներում Լարիջանին Եվրասիական երկրների խորհրդարանների նախագահների երկրորդ նիստին մասնակցելուց բացի, նաև հանդիպում ու բանակցություն է ունեցել Պակիստանի, Ֆիլիպինների, Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Չեխիայի խորհրդարանների նախագահների հետ: 

Պիտակ