Հուլիս 16, 2017 13:54 Asia/Tehran
  • Իրանը կարող է ապահովել Միջին Արևելքի էլեկտրաէներգիան

Իրանի էլեկտրակայանների նախագծերի գործադիր տնօրենի խոսքերով՝ այդ ընկերությունը ներկայումս կարող է ապահովել Միջին Արևելքի էլեկրտաէներգիան և կարող է մրցել համաշխարհային հարթակում:

Իրանի հեռուստատեսության Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ Աբբաս Ալի Աբադին ավելացրել է․ «Մափնա ընկերությունը ՝ Իրանի էներգետիկայի նախարարության համագործակցությամբ, Գերմանիայի «Զիմենս» ընկերության հետ պայմանագիր է կնքել «Էֆ կարգի» տուրնինների կառուցման ոլորտում, որպեսզի վերջիններս ամբողջությամբ արտադրվեն Իրանում:

Ալի Աբադին անդրադարձել է Իրանում «Ի թայփ» տուրբինների արտադրմանն, ասելով.«Մափնա ընկերությունն Իրաքում պատրաստել է  3000 վատ ուժգնությամբ տուրբիններ, իսկ հակաիրանական շրջափակումների ժամանակ, տուրբինների մեծ մասը տարբեր երկրներ են արտահանվել:

Մափնա ընկերությունը ճարտարագիտական ընկերություն է, որը գործունեություն է ծավալում գործարանների էլետրակայանների, ենթակառուցվածքային, նավթի ու գազի արդյունաբերության, հորատման ու ռեսլային տրանսպորտի օբյեկտների կառուցման ոլորտում:

Պիտակ