Հուլիս 21, 2017 07:37 Asia/Tehran
  • Իրանը խստաոճ բողոք ներկայացրեց Քուվեյթին

«Ալ-Աբդոլի»-ի գործով Քուվեյթի ԱԳ նախարարության կողմից ԻԻՀ-ին անհիմն մեղադրանքներ ուղղվելուց հետո, Թեհրանում Քուվեյթի գործերի հավատարմատար Ֆալահ Ալ-Հաջրաֆը ԱԳ նախարարություն կանչվեց և նրան փոխանցվեց Իրանի խստաոճ բողոքը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին այս մասին հայտարարելով, հավելեց. «Հինգշաբթի երեկոյան կանչելով Քուվեյթի գործերի հավատարմատարին ԻԻՀ ԱԳ նախարարությունը մերժեց Իրանին ուղղված Քուվեյթցի պաշտոնատարների անհիմն մեղադրանքները և հայտարարեց. «Ցավալի է, որ տարածաշրջանում տիրող զգայուն պայմաններում Քուվեյթի պատասխանատուները  լարվածությունների մեղմացման ուղղությամբ ջանք գործադրելու և տարածաշրջանային արկածախնդիր կողմերի հրահրումների ու ճնշումների դիմաց ինքնազսպվածություն ցուցաբերելու փոխարեն, անհիմն մեղադրանքներ են հասցեագրում ԻԻՀ-ին»»:

«ԻԻՀ-ն որևէ առնչություն չունի այդ գործի հետ և այդ մասին տեղյակ է պահել նաև քուվեյթցի պաշտոնատարներին»,-հավելեց Ղասեմին:

Քուվեյթը հինգշաբթի օրը հայտարարելով իր տարածքում ներկա իրանցի դիվանագետների թվի կրճատման մասին փակել է Իրանի մշակութային կցորդության գրասենյակը:

Քուվեյթն իր այդ քայլը պատճառաբանել է «Ալ-Աբդոլիի» խմբի գործով, որի անդամները ըստ Քուվեյթի հավակնության կապի մեջ են եղել Իրանի հետ:

 

Պիտակ