Հուլիս 24, 2017 11:26 Asia/Tehran
  • Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցը Իրանի տնտեսական աճի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Իրանի տնտեսական աճը դրական ազդեցություն է թողել Միջին Արևելքի տնտեսության վրա:

Երկուշաբթի օրը Արժույթի միջազգային հիմնադրամը հաղորդել է, որ 2016 թ. Միջին Արևելքի լավ գործելակերպն արդյունքն է եղել Իրանի տնտեսական ավելի քան 6.5 տոկոսանոց աճի:

Արժույթի միջազգային հիմնադրամը հաղորդել է, որ Իրանի տնտեսական աճը գրանցվել է նավթի արդյունահանման ծավալի բարձրացման հետևանքով:

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է, որ Սաուդյան Արաբիայի տնտեսական աճը զրոյի է հասնելու:

Համաշխարհային բանկը նույնպես ավելի վաղ տարածած իր հաղորդագրություններում Իրանի տնտեսական աճն ավելի քան վեց տոկոս է հայտարարել:

Պիտակ