Օգոստոս 28, 2017 13:12 Asia/Tehran
  • Իրանն առաջատար երկիր է ԱՀԿ-ի հետ համագործակցության շրջանակում

Իրանի Արյան փոխներարկման կազմակերպության խոսնակն ասել է.«Երկրորդ անգամ ԻԻՀ-ը առաջատար երկիր է ներկայացվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության շրջանակում»:

ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի Արյան փոխներարկման կազմակերպության խոսնակ՝ Բաշիր Հաջի Բեյգին ասել է.«Իրանի Արյան փոխներարկման կազմակերպության համագործակցության կենտրոնի չորսամյա հաջող գործունեությունից հետո, որի զեկույցը ներկայացվեց ԱՀԿ-ին, ԻԻՀ ցուցաբերած արժանավորության ու կարողության շնորհիվ, 2017թ. սեպետմբերից համագործակցությունը ևս չորս տարով երկարաձգվելու է »:

Նա նշել է, որ Իրանի Արյան փոխներարկման կազմակերպությունը ուսումնական բազում աշխատանքներ է իրականացնում տարածաշրջանում, հումանիտար օգնություններ է ցուցաբերում կարիքավոր պետություններին և միշտ կապի մեջ է ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի և կենտրոնական շտաբի հետ և այդպիսով ապացուցել է իր գիտական ու տեխնիկական կարողությունները:

Ներկայումս Իրանում արյան փոխներարկումն իրականացվում է կամավորների միջոցով:

 

Պիտակ