«Իրանի դեմ ամերիկացիների քաղաքականությունը թշնամական է». Բորուջերդի
(last modified Tue, 29 Aug 2017 14:23:17 GMT )
Օգոստոս 29, 2017 18:53 Asia/Tehran
  • «Իրանի դեմ ամերիկացիների քաղաքականությունը թշնամական է». Բորուջերդի

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին երեքշաբթի օրը Թեհրանում Վիետնամի խորհրդարանի փոխնախագահ ՝ Դո Բա Թայի հետ հանդիպմանն անդրադարձել է ԱՄՆ-ի միջամտությունների դեմ երկու երկրի ժողովրդի մղած պայքարին ու դիմադրությանն ասելով.«Շարունակվելու է ԱՄՆ-ի դեմ պայքարը»:

Խոսելով շրջափակումների վերացման կապակցությամբ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի մասին, Բորուջերդին ասել է.«ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման խոստավանել է Իրանի միջուկային գիտության գործընթացը դադարեցնելու իր երկրի անկարողության մասին»:

Անդրադառնալով Իրանի և Վիետնամի բարեկամական հարաբերություններին, Բորուջերդին ասել է.«Խորհրդարանները կարևոր դեր ունեն երկու երկրի հարաբերությունների ամրապնդման ու ընդլայնման գործում»:

Վիետնամի խորհրդարանի փոխնախագահ Դո Բա Թայը խոսել է միջազգային շրջափակումների հարցում Թեհրանի և Հանոյի ընդհանուր փորձի մասին, կարևորելով երկու երկրի հարաբերությունների զարգացումը:

Վիետնամի խորհրդարանի փոխնախագահի գլխավորած խորհրդարանական բարձրաստիճան պատվիրակությունը Թեհրան է այցելել:

Պիտակ