Սեպտեմբեր 07, 2017 07:39 Asia/Tehran
  • Լառիջանի. ՄԱԿ-ը փաստահավաք խումբ ստեղծելով պետք է քննի Մյանմարում տիրող իրավիճակը

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը դատապարտելով Մյանմարի մուսուլմանների կոտորածը, պահանջել է իրավիճակը քննարկելու, հումանիտար օժանդակությունների առաքման և իրավիճակին շտապ վերահասություն տալու նպատակով փաստահավաք խումբ գործուղել այդ երկիր:

Մյանմարի արևմուտքում գտնվող Ռախին նահանգում Ռոհինգյա մուսուլմանների դեմ  բանակի օգոստոսի 25-ից  սկսված հարձակումների հետևանքով սպանվել է ավելի քան 400 մարդ: Մյանմարի իշխանություններն անօրինական էմիգրանտներ են համարում Ռոհինգյա  մեկ միլիոն մուսուլմաններին և նրանց զրկել են քաղաքացիության իրավունքից:

ԻՌՆԱ-ի չորեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, ցավ հայտնելով Մյանմարում ցավալի դեպքերի ու կոտորածի, ինչպես նաև տասնյակ հազարավոր Ռոհինգյա  մուսուլմանների դեմ հալածանքների ու բռնագաղթի կապակցությամբ, ասել է. «Մարդու իրավունքների հավակնորդ որոշ պետությունների ու միջազգային կազմակերպությունների լռությունը, որոնք անտարբերությամբ  հետևում են այս սարսափելի դեպքերին, մարդու իրավունքների ոտնահարումն ու Մյանմարի մուսուլմանների կոտորածն, աղետ են համարվում»:

Լարիջանին ընդգծել է տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման և Ռոհինգյա մուսուլման ժողովրդին պաշտպանելու ուղղությամբ բոլոր պետությունների, խորհրդարանների և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների ու կառույցների կրած պատասխանատվությունը:

 

Պիտակ