Սեպտեմբեր 07, 2017 17:08 Asia/Tehran
  • Իրանը քննադատում է Մյանմայի մուսուլմանների կոտորածների նկատմամբ մարդու իրավունքների կառույցների պահած լռությունը

Դատապարտելով Մյանմայի ճնշված մուսուլմանների սպանությունը. Իրանի հոգևոր առաջնորդները, կրոնական կենտրոնների պատասխանատուները և ժողովուրդը քննադատել են այս մարդկային ողբերգության նկատմամբ մարդու իրավունքների կառույցների պահպանած լռությունը:

Հինգշաբթի օրը դատապարտելով Մյանմայի վայրագ հանցագործությունները, Իրանի բարձրաստիճան հոգևորական Այթոլլահ Սաֆի Գոլփայեգանին շեշտել է.«Մյանմայի մուսուլմանների սպանդը դադարեցնելու և դատապարտելու համար անհրաժեշտ են  իսլամական պետությունները, մասնավորապես ԻԻՀ-ն պետք է կտրուկ ու անհապաղ քայլեր ձեռնարկեն»:

Այթոլլահ Սաֆի Գոլփայեգանին Իսլամական համագործակցության կազմակերպությանը կոչ է արել արտակարգ նիստ գումարել և կտրուկ որոշումներ ընդունել այդ հանցագործություններին դիմակայելու և վերջ տալու համար:

Հոգևոորականն ասել է.«Իսլամական համագործակցության կազմակերպությունը, որ պիտի աշխարհում մուսուլմանների իրավունքները պաշտպանի լռել է և այդ լռությունը նվաստացնում է մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդներին»:

Իրանի կրոնական կրթության  հաստատությունների կառավարման կենտրոնը մի հաղորագրությամբ շեշետել է.«Մյանմայի անօթևան ու ճնշված մուսուլմանների վայրագ ու արյունալի սպանդը մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդների ճակատին դրոշմված ամոթի  խարան է»:

Պիտակ