Սեպտեմբեր 08, 2017 06:49 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության պահակազորը դատապարտել է Միանմարում մուսուլմանների կոտորածը

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը մի հաղորդագրությամբ դատապարտելով Միանմարում մուսուլմանների դեմ իրականացվող ոճրագործությունները, նշել է, որ Ռոհինգյա մուսուլմանների բռնահարվածության կանչն աշխարհին լսելի դարձնելն իսլամ ժողովրդի և միջազգային ազդեցիկ կառույցների կարևոր առաքելությունն է:

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հաղորդագրության մեջ ասված է. «Ռոհինգյա մուսուլմանների դեմ բուդդիստ ծայրահեղական խմբերի և Մյանմարի բանակի ոճրագործությունները վկայում են հակաիսլամական կազմակերպված սադրանքի մասին, որը չդադարեցվելու դեպքում կարող է մարդկության պատմության մեջ մեկ այլ ցեղասպանության արձանագրման հանգեցնել»:

«Ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանության հանդեպ համաշխարհային անազդեցիկ հակազդեցությունները, միջազգային իրավապաշտպան շրջանակների լռությունը և նման ոճրագործություններին դիմակայելու համար համախոհության ու հզոր ճակատի բացակայությունը, մարդկային ճգնաժամ են համարվում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Պահակազորն Իրանի մուսուլման ու հեղափոխական ժողովրդի տարբեր խավերին ու մյուս մուսուլման ժողովուրդներին կոչ է արել Միանմարում մուսուլմանների կոտորածի դեմ համաշխարհային բողոքի ազդեցիկ ալիք բարձրացնել:

Մյանմարի արևմտյան Ռախին նահանգում Ռոհինգյա  մուսուլմանների դեմ այդ երկրի բանակի հարձակումների նոր ալիքն առնվազն 400 հոգու զոհվելու պատճառ է դարձել:

ՄԱԿ-ի պաշտոնատարները հայտարարել են, որ Մյանմարում մուսուլմանների դեմ բռնարարքների խստացմամբ, շուրջ 164 հազար Ռոհինգյա մուսուլմաններ վերջին երկու շաբաթների ընթացքում Բանգլադեշ են փախել: Մուսուլմանները Մյանմարում զրկված են քաղաքացիական բոլոր իրավունքներից:

Պիտակ