Սեպտեմբեր 08, 2017 06:49 Asia/Tehran
  • Խոշռու. Մյանմարի մուսուլմանները ծայրահեղականության զոհ են դառնում

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչն ընդգծելով այն կետը, որ խաղաղության մշակույթը ՄԱԿ-ի կանոնադրության ատաղձն է համարվում, ասել է. «Այս հարցը պետք է ՄԱԿ-ի աշխատանքների առանցքը դառնա»:

Ղոլամալի Խոշռուն հինգշաբթի օրը «Խաղաղության մշակույթը» թեմայով ՄԱԿ-ի նիստում ընդգծել է, որ  կազմակերպությունը հիմնադրվել է մարդկությանը պատերազմից ու անապահովությունից փրկելու համար: Նա նշել է, որ կազմակերպությունը պատասխանատվություն է կրում ծայրահեղականության դեմ պայքարի և  խաղաղության հաստատման համար :

«Նրանք ովքեր դիվանագիտության ու բանակցության փոխարեն շրջափակումների ու սպառնալիքների լեզվով են արտահայտվում և ամրապնդում են  ծայրահեղականության մշակույթն իրենց խոսքով ու գործով չորացնում են խաղաղության ու հանդուրժողականության մշակույթի աղբյուրը»,-հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ տարածաշրջանը մահաբեր արդիական զենքերի ցուցահանդեսի է վերածվել: Նա հավելել է, «Այս զենքերից յուրաքանչյուրը նոր վերք է առաջացնում խաղաղության վիրավոր մարմնի վրա»:

Ղոլամի Խոշռուն դատապարտել է նաև Ռոհինգյա մուսուլմանների դեմ Մյանմարի բանակի ու բուդիստների ոճրագործություններն, ընդգծելով. «Ռոհինգյա մուսուլմանները ծայրահեղականության ու անհանդուրժողականության զոհ են դառնում»:

Խոշռուն անդրադառնալով ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում «Աշխարհն ընդդեմ բռնարարքների ու ծայրահեղականության» բանաձևը ներկայացնելու ԻԻՀ-ի նախաձեռնությանը, խաղաղատենչ բոլոր երկրներին կոչ է արել խաղաղության իրագործման ուղղությամբ համագործակցել:

Պիտակ