Սեպտեմբեր 12, 2017 11:42 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության առաջնորդ.«Մյանմայի խնդրի կարգավորումը պահանջում է մուսուլման երկրների գործնական քայլերը»

Քննադատելով միջազգային շրջանակների և մարդու իրավունքների կեղծ պաշտպանների պահած լռությունը Մյանմայում տեղի ունեցող ոճրագործությունների նկատմամբ, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ այդ խնդրի կարգավորումը հնարավոր է մուսուլման պետությունների գործնական քայլերու և Մյանմայի վայրագ կառավարության դեմ քաղաքական ու տնտեսական ճնշում գործադրելու միջոցով:

Մեծարգո առաջնորդի գրասենյակի լրատվական կայքի փոխանցմամբ, երեքշաբթի առավոտյան, իսլամական հեղափոխության Ն.Վ. առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Գործնական քայլը չի նշանակում հարձակում իրականացնել: Մյանմայի կառավարության նկատմամբ պետք է ավելացնել քաղաքական, տնտեսական ու առևտրական ճնշումը և միջազգային շրջանակներում բարձրաձայնել այդ ոճրագործությունների մասին»:

Մեծարգո Այաթոլլահ Խամենեին կարևորել է Մյանմայի ոճրագործությունների թեմայով Իսլամական համագործակցության կազմակերպության նիստի անցկացումը: Նա նշել է, որ այսօրվա աշխարհը բռնության աշխարհ է և Իրանի համար մեծ պատիվ է, որ աշխարհի ցանկացած կետում, սիոնիստների կողմից Պաղեստինի բռնագրավված տարածքներում, Եմենում, Բահրեյնում և Մյանմայում իր թափանցիկ ու խիզախ դիրքորոշումն է հայտարարում բռնությունների դեմ:

Մյանմայում ոճրագործությունը մուսուլմանների ու բուդիստների միջև զուտ կրոնական բախում անվանելը, սխալ համարելով, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Իհարկե հնարավոր է, որ այդ հարցում դերակատար է նաև կրոնական ֆանատիզմը, սակայն իրականում դա քաղաքական հարց է, որովհետև իրագործողը Մյանմայի կառավարությունն է, որը ղեկավարում է նոբելյան խաղաղ մրցանակ շահած անողոք մի կին: Եվ պետք է ասել, որ այս դեպքերով գրանցվեց նաև նոբելյան խաղաղության մրցանակի մահը»:

Քննադատելով Մյանմայի ոճրագործությունները միայն դատապարտելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կեցվածքը, գերապատիվ Այաթոլլահ Խամենեին հավաստիացրել է, որ մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդները, որ երբեմն աղմուկ են բարձրացնում որևէ երկրում մի հանցագործի պատժելու հարցով, ոչ մի հակազդեցություն չեն դրսևորում Մյանմայի տասնյակ հազարավոր բնակիչների սպանության ու փախստականի կարգավիճակում հայտնվելու կապակցությամբ:

Պիտակ