Հոկտեմբեր 27, 2017 07:34 Asia/Tehran
  • Ղասեմի. Ասեմա  Ջահանգիրի զեկույցը քաղաքականացված էր և անօրինական

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հինգշաբթի օրը նշել է, որ Իրանի հարցով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի զեկուցաբերի նոր զեկույցը քաղաքականացված էր և անօրինական:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Բահրամ Ղասեմին ընդգծել է. «Հատուկ զեկուցաբերի և նրա կողմից ՄԱԿ-ի ԳԱ-ին ու Մարդու իրավունքների խորհրդին ներկայացվող զեկույցների կապակցությամբ ԻԻՀ դիրքորոշումը սկզբունքային է և ընդգծում է ԻԻՀ-ում մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցաբեր նշանակվելու գործընթացի քաղաքական ու անարդար բնույթը»:

«Որոշ երկրների կողմից քաղաքական, անազնիվ ու միանշանակ երկակի ստանդարտների վրա հիմնված կողմնորոշման որդեգրումը միայն թուլացնելու է աշխարհում մարդու իրավունքների դիրքն ու վարկը և առավել խայտառակ է դարձնելու մարդու իրավունքների հավակնորդներին ու նրանց դաշնակիցներին, որոնք բոլորն էլ մարդու իրավունքների հետ կապված հարցերում մութ վկայական ունեն»,-հայտարարել է Ղասեմին ընդգծելով, որ հատուկ զեկուցաբերի զեկույցները պատրաստվում են սակավաթիվ թշնամի երկրների քաղաքական ու թշնամական նպատակների վրա հիմնված անարդար բանաձևերի հիման վրա:

Իրանում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբեր Ասեմա Ջահանգիրը 2017 թվականի առաջին վեցամսյակի զեկույցում կրկին քննադատելով իսլամական օրենքներում Ղեսասն ու թմրաբիզնեսով զբաղվողներին մահապատժի ենթարկելը, կրկնել է Իրանում մարդու իրավունքները ոտնահարվելու մասին իր հայտարարությունները:
Այս հայտարարություններն արվում են այն պայմաններում, երբ Իրանը բազմիցս ընդգծել է, որ պետք է վերջ տրվի այլ երկրների վրա գաղափարական, մշակութային, քաղաքական ու տնտեսական տիրապետություն տարածելու ուղղությամբ մարդու իրավունքը միջոց ծառայեցնելը:

 

Պիտակ