Հեղափոխության մեծարգո առաջնորդ. ԻԼԻՊ-ի տիրապետության ավարտը հարված էր ԱՄՆ-ին ու նրան կապված ռեժիմներին
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծեց. «ԻԼԻՊ-ի չարաբաստիկ երևույթի տիրապետության ավարտվելը հարված էր ԱՄՆ-ի նախորդ ու գործող վարչակազմերին ու տարածաշրջանում նրան կապված ռեժիմներին, որոնք ստեղծեցին այս խումբն ու ամեն տեսակ աջակցություն ցուցաբերեցին նրան, որպեսզի իրենց անիծյալ տիրապետությունը տարածեն աշխարհում ու այդտեղ տիրական դարձնեն սիոնիստ զավթիչ ռեժիմին»:
Մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն, ՆՎ Այաթոլլահ Խամենեին պատասխանելով Իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ մայոր Ղասեմ Սոլեյմանիի նամակին, հայտարարեց. «Ամբողջ հոգով երախտապարտ եմ բարձրյալն Աստծուն, որ իր շնորհներին արժանի դարձրեց Ձեզ ու տարբեր մակարդակներում Ձեր մեծաքանակ գործընկերին և Ձեր՝ ազնիվ ծառաների ձեռամբ Սիրիայում ու Իրաքում արմատախիլ արեց բռնակալների ձեռքով տնկված չարաբաստիկ ծառը»:
«Դա միայն ԻԼԻՊ չարագործ ու սևերես խմբին հասցված հարված չեր: Առավել ծանր հարվածը հասցվեց այն չարանենգ քաղաքականությանը, որ այս խմբի մոլորված ու դաժան ղեկավարության օգնությամբ նպատակադրել էր տարածաշրջանում ներքին պատերազմ հրահրել, ոչնչացնել հակասիոնիստական դիմադրությունն ու թուլացնել անկախ պետությունները»,-նշեց մեծարգո առաջնորդը:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասաց. «Դուք ոչնչացնելով քաղցկեղային ու վտանգավոր այս ուռուցքը ոչ միայն տարածաշրջանի ու իսլամ աշխարհի, այլ բոլոր ժողովուրդներին ու մարդկությանը մեծ ծառայություն մատուցեցիք»:
Նա այս հաղթանակի կապակցությամբ անկեղծորեն շնորհավորելով հորդորեց անուշադրության չմատնել թշնամու ոխը:
«Նրանք ովքեր հսկա ներդրմամբ այս նենգ սադրանքը կազմակերպեցին հանգիստ չեն առնելու ու փորձելու են դա տարածաշրջանի մի այլ անկյունում ու մի այլ կերպով կրկին ընթացքի մեջ դնել»,-հավելեց ՆՎ Այաթոլլահ Խամենեին:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծեց, որ ոգևորության պահպանումը, զգաստության պահպանումը, միասնականության պահպանումը, վտանգավոր թափթփուկների վերացումը, աչալրջություն առաջացնող մշակութային աշխատանքն ու համակողմանի պատրաստավածությունը չպիտի անտեսել:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծեց. «Ձեզ, Իրաքից ու Սիրիայից սխրագործ բոլոր եղբայրներին ու ուրիշներին հանձնում են բարձրյալ Աստծուն ու ողջունելով բոլորիդ, աղոթում եմ Ձեզ համար»:
Գեներալ մայոր Ղասեմ Սոլեյմանին երեքշաբթի առավոտյան Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին հղած նամակում հայտարարեց ԻԼԻՊ-ի չարաբաստիկ երևույթը վերջ գտնելու մասին և այդ կապակցությամբ շնորհավորեց ՆՎ Այաթոլլահ Խամենեիին ու իսլամ աշխարհին: