Դեկտեմբեր 16, 2017 17:58 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանի որոշ մերձակա երկրների կյանքն ու մահը կախված է գերտերություններից»

Նշելով ,որ Իրանի Իսլամական Հանրապետության որոշ մերձակա երկրներ կամ գտնվում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո, կամ ունեն միջուկային ուժ, Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Այս երկրների կյանքն ու մահը կախված է գերտերություններից»:

Այսօր Թեհրանում կայացած «Իրանի քրեական օրենքներում մարդու իրավունքների նորմերը» թեմայով համագումարում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է.«Իրանի որոշ մերձակա երկրներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի փռշտոցից դողում են և նրա մի ժպիտով ուրախանում»:

«Մարդու իրավունքները հույժ կարևոր են Իրանի Իսլամական Հանրապետության համար: Իրանը իսլամական լինելու պատճառով մշտապես ընդգծել է ,որ մարդիկ բարիքների պահապանն են և հարգում են մարդու իրավունքները»․ հավելել է Իրանի ԱԳ նախարարը:

Նա հստակեցրել է.«Իրանի կյանքն էլ պայմանավորված է այս իրավունքների հարգմամբ: Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքը դրված է արտերկրից կախված չլինելու և ընչազուրկների իրավունքները պաշտպանելու հիմքի վրա»:

Պիտակ