Հունվար 12, 2018 10:33 Asia/Tehran
  • Իրանում կրոնական փոքրամասնություններն ապրում են խաղաղ պայմաններում

Ասորիների համաշխարհային միության գլխավոր քարտուղարն ասել է.«Ասորիները մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդների սրտացավության կարիքը չունեն և չեն ընդունում նրանց հոգատարությունը, քանի որ ասորիների համար հոգ են տանում իսլամական հեղափոխությունը և Իրանի իսլամական հանրապետության համակարգը»:

Հինգշաբթի երեկոյան Ուրմիա քաղաքում Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Մոհամմեդ Մահդի Շահրիարիի հետ հանդիպմանը, Յունաթան Բեթ Քոլիան հպարտություն է համարել կրոնական փոքրամասնությունների նահատակների տներ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի այցելությունն, ասելով. «Կրոնական փոքրամասնությունները, մասնավորապես՝ ասորիներն իրենց չեն առանձնացնում Իրանի ժողովրդից, քանի որ նախքան ԻԻՀ-ի հիմնադիր՝  լուսահոգի Իմամ Խոմեյնիի մուտքն Իրան և իսլամական հեղափոխության ու պարտադրյալ պատերազմի տարիներին, նրանք ԻԻՀ համակարգի համար նահատակներ են տվել»: Այդ մասին հաղորդել է ԻՌՆԱ գործակալությունը:

«Պատմության ընթացքում ասորիները մշտապես Արևմտյան Ատրպատականի նահանգում իրենց մուսուլման եղբայրների հետ խաղաղ գոյակցություն են ունեցել: Այդ մասին է վկայում նահանգում բազմաթիվ եկեցիների առկայությունը».-հավաստիացրել է Ասորիների համաշխարհային միության գլխավոր քարտուղարը:

Արևմտյան Ատրպատականի նահանգապետը  հանդիպման ժամանակ նշել է.«Աստվածային կրոնների հետևորդների միջև տարբերություններ չկան: Ժողովրդի տարբեր խավերի գոհունակությունը գերակայություն է և դրա մասին գիտեն նահանգի բոլոր պատասխանատուները»:

Պիտակ