Հունվար 13, 2018 10:37 Asia/Tehran
  • Բորուջերդի. Իրանը զիջման չի գնա իր հակահրթիռային պաշտպանության քաղաքականության հարցում

Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին ընդգծել է, որ Իրանն իր ազգային շահերի հիման վրա է որոշում կայացնում: Նա հայտարարել է. « Իրանը զիջման չի գնա իր հակահրթիռային պաշտպանության քաղաքականության հարցում»:

ISNA- ի փոխանցմամբ, ի պատասխան ԻԻՀ հրթիռային ծրագրի հետ կապ ունենալու  պատրվակով Իրանի 14 քաղաքացիների ու կազմակերպությունների անունները շրջափակման ցուցակի մեջ ներառելու ԱՄՆ-ի որոշման, Ալաեդդին Բորուջերդին նշել է, որ այդ քայլը խախտում է ՀԳՀԾ-ի հանդեպ Վաշինգտոնի հանձնառությունները: 

Իրանի իսլամական  խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ հակահրթիռային համակարգը կանխում է Իրանի դեմ ուղղված թշնամիների սպառնալիքները: 

Բորուջերդին հավելել է, որ եթե ամերիկացիները շարունակեն իրենց անտրամաբանական գործողությունները, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ իր ազգային շահերին համապատասխան և միջուկային էներգիայի խաղաղ  օգտագործման սկզբունքի համաձայն:

Պիտակ