Փետրվար 01, 2018 17:06 Asia/Tehran
  • Գեներալ Բաղերի.«ԻԻՀ-ի զինված ուժերը թույլ չեն տա թշնամուն մոտենալ Իրանին»

ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հինգշաբթի օրը հայտարարել է, որ զինված ուժերը թույլ չեն տա ԱՄՆ-ին, Սիոնիստական ռեժիմին և նրանց տարծաշրջանային ու վերտարածաշրջանային դաշնակիցներին մոտենալ Իրանի սահմաններին:

Շնորհավորելով  Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ և հիշատակելով ԻԻՀ առաջընթացը վերջին չորս տասնամյակների ընթացքում,   Մոհամեդ Բաղերին հայտարարել է, որ Փահլավիի ռեժիմի ժամանակ Իրանը կախված  էր օտար ուժերից եւ ԱՄՆ-ն էր ղեկավարում երկրի քաղաքականությունը,  սահմանափակելով   ժողովրդի դերակատարությունն ու կարողությունները: Նրա խոսքերով, այսօր, հենվելով ներքին ուժի վրա, իսլամական Իրանը միջազգային ասպարեզում ազդեցիկ և դերակատար ուժ է դարձել:

Պիտակ