Հեղափոխության մեծարգո առաջնորդը ողջունել է բահմանի 22-ի քայլարշավին Իրանի ժողովրդի մասնակցությունը
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կիրակի գիշեր հղած ուղերձում ողջունել է բահմանի 22-ի քայլարշավին Իրանի ժողովրդի բազմամիլիոնանոց մասնակցությունը:
Մեծարգո առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կայքի հաղորդման համաձայն, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այս ուղերձում նշել է. «Իրանի ժողովրդի կիրակի օրվա մեծ քայլարշավը, որ մանրակրկիտ հաշվարկների շնորհիվ նախորդ տարիների համեմատությամբ շատ ավելի մարդաշատ էր, կտրուկ ու ջախջախիչ պատասխան տվեց օտարներին, թշնամիներին ու խոստումը դրժողներին»:
Նա նշել է, որ թշնամին հենվելով Իրանի ու իրանցու մասին իր թերի ու սխալ պատկերացման վրա, իր քարոզչական բոլոր ջանքն ու կարողությունը կենտրոնացրել էր այդ տարվա բահմանի 22-ը ոչ բանուկ ներկայացնել ու հավանաբար այն վերածել իր դեմ ուղղված մի շարժման: «Իրանի ժողովուրդը գործնականում ապացուցեց իսլամական հեղափոխության կենդանի ու կենսունակ լինելը և իր ջերմ ներկայությամբ ու կարգախոսներով բարձր ձայնով աղաղակեց ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու իդեալների հանդեպ իր հավատարմությունը»:
«Իրանի ժողովրդի կանչը նահանջ է պարտադրում թշնամուն և նրա կուռ կամքը խանգարում է նրա սխալ հաշվարկներին»,-հայտարարել է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է, որ Իրանի ժողովրդի վճռակամությունն ու աչալրջությունը մեծ ու աչք շլացնող իրադարձության ծնունդ տվեց:
Նա Իրանի պատասխանատուներին կոչ է արել բարձր գնահատել այս եզակի երևույթը և լիարժեք դիմադրությամբ, հեղափոխական ոգով ու ջահադական աշխատանքով ծառայել Իրանի սիրեցյալ ժողովրդին ու պաշտպանել հեղափոխության իդեալները:
Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 39-րդ տարեդարձի քայլարշավը կիրակի օրը միաժամանակ շքեղ կերպով տեղի ունեցավ Թեհրանում և իսլամական Իրանի ավելի քան 1000 քաղաքներում ու 4000 գյուղերում:
Իրանի իսլամական հեղափոխությունը ԻԻՀ մեծ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու առաջնորդությամբ 1979 թվականի փետրվարի 11-ին հաղթանակեց Փահլավիի ռեժիմի դեմ: