Փետրվար 17, 2018 07:33 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանն աշխարհի ամենաապահով երկիրն է

«Չնայած միջազգային ճնշումներին, ԻԻՀ-ն աշխարհի ամենաապահով և տարածաշրջանի ամենահզոր երկիրն է»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ երեկոյան Նոր Դեհլիում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այն կետին, որ վերջին տարիներին ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր անդամներն ԻԻՀ-ի դեմ որոշումներ ընդունեցին ու շրջափակումներ գործադրեցին, հավելել է. «Վերջին 40 տարիների ընթացքում Իրանը գերտերությունների կողմից ենթարկվել է ամենախիստ ճնշումների ու շրջափակումների, սակայն  հիմնվելով ժողովրդական ուժի վրա, կարողացել է մեծ նվաճումներ արձանագրել»:

«ԻԻՀ-ն այսօր ժողովրդի ներկայության շնորհիվ միջազգային ասպարեզում ակտիվ, ազդեցիկ ու կառուցողական դերակատարություն ունի»,-նկատել է Զարիֆը:

ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Միջազգային տարբեր ասպարեզներում ու բնագավառներում գիտական ու տնտեսական առաջադիմությունների ու արձանագրված հաջողությունների համար պարտական ենք ժողովրդի զոհողությանը և պատասխանատուները ժողովրդին առավել ծառայելու ուղղությամբ ջանք պիտի գործադրեն»:

 

Պիտակ