Փետրվար 17, 2018 12:33 Asia/Tehran
  • Իրանի առողջապահության նախարարն ընտրվել է ԱՀԿ հանձնակատար

Իրանի Առողջապահության և բժշկության նախարարի տեղակալի խոսքերով, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն Իրանի առողջապահության նախարար Հասան Ղազիզադե Հաշեմին ընտրել է որպես ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկողության ու կանխարգելման հարցերով այդ կազմակերպության հանձնակատար:

ԻՌՆԱ հաղորդման համաձայն, Մոհսեն Ասադի Լարին ասել է.-«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բազմիցս նշել է, որ Իրանը որպես հաջողակ երկրներից մեկն է ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ոլորտում, և  նախատեսվում է, որ 2018 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին կներկայացվի Իրանի առաջընթացի մասին զեկույցը»:

Ասադին ասել է.«Ոչ վարակիչ հիվանդությունները մահացության պատճառ են դառնում բնակչության 75 տոկոսի համար, և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդգծում է աշխարհում այս հիվանդությունների վերահսկման անհրաժեշտությունը»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՄԱԿ-ի ենթակառույցներից մեկն է:

Պիտակ