Հեղափոխության մեծարգո առաջնորդ. Մոտ է այն օրը, երբ հավաքական աղոթքը Ղոդսում կկարդանք
(last modified Fri, 02 Mar 2018 03:41:46 GMT )
Մարտ 02, 2018 07:11 Asia/Tehran
  • Հեղափոխության մեծարգո առաջնորդ. Մոտ է այն օրը, երբ հավաքական աղոթքը Ղոդսում կկարդանք

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Սիրիայի մի խումբ հոգևորականների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է իսլամական ընդհանրությունների վրա պնդելու անհրաժեշտությունն, ասել է. «Հույսով եմ կտեսնենք այն օրը, երբ հավաքական աղոթք կկարդանք Ղոդսում: Այդ օրը չի ուշանալու և շուտով գալու է»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին, հինգշաբթի օրը Սիրիայի հրիտակների նախարար Աբդոլսաթար Ալ-Սեյեդի և Սիրիայի մի խումբ հոգևորականների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Սիոնիստական ռեժիմը որորշ  ժամանակ առաջ ասում էր, որ մինչև 25 տարի Իրանին այսպես կամ այնպես ենք անելու և այդ ժամանակ էր, որ ես ասացի առաջիկա 25 տարին չեք տեսնելու»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասին ասել է. «Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Սիրիան այսօր գտնվում է առաջնագծում և մեր պարտականությունն է պաշտպանել այդ երկրի դիմադրությունը, Իհարկե պրն. Ասադը հանդես եկավ պայքարող մեծ գործչի դերում և առանց կասկածի ու հաստատուն կերպով դիմադրեց, ինչը չափազանց կարևոր է մի երկրի համար»:

Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդը հավելել է.«Այն մուսուլման ժողովուրդները որոնց դուք տեսնում էք, արժանապատիվ կյանք չեն վարում: Ոչ թե այս  ժողովուրդները, այլ նրանց ղեկավարներն են նսեմ: Եթե մի ժողովուրդ ունենա  այնպիսի ղեկավարներ, որոնք իսլամի ու իրենց ինքնության նկատմամբ արժանապատվություն զգան, ապա այդ ժողովուրդը կդառնա սիրելի: Թշնամին նման ժողովրդի հետ ոչ մի գործ չի կարող ունենալ»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է.«Մենք թևակոխել ենք հեղափոխության 40-ամյակը: Առաջին իսկ օրվանից աշխարհի թիվ մեկ ուժերը մեր դեմ կանգնեցին:  ԱՄՆ-ն,  ԽՍՀՄ-ը,  ՆԱՏՕ-ն  ու տարածաշրջանի որոշ արաբ հետադիմական երկրներ ձեռք-ձեռքի տված կանգնեցին մեր դեմ: Բայց մենք հարատևեցինք ու  աճեցինք: Իսկ դա նշանակում է, որ գերտերությունների ցանկությունն անիրականանալի  է»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խոսքերով. «Իրանի ժողովրդի հեղափոխության գաղափարի հաստատուն լինելն ապացուցեց, որ այն, ինչը  ցանկանում են ԱՄՆ-ն, Եվրոպան և աշխարհի ատոմային ուժերը, միշտ չէ, որ իրականություն է դառնում ու եթե մենք բոլորս և տարածաշրջանի դիմադրության ճակատը վճռակամ լինենք, թշնամին որևէ քայլ չի կարող ձեռնարկել»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ մեծապետականության քաղաքականություններից բխող տարաձայնությունների, այդ թվում սաուդացիների քայլերի հանդեպ իսլամ ժողովրդի պարտականությունը կտրուկ դիմադրությունն է: «Մենք չենք ընդունում այն շիային, որին պաշտպանում է Լոնդոնը և այն սունիին որին պաշտպանում են ԱՄՆ-ն ու Իսրայելը, քանի որ իսլամը դեմ է հավատուրացությանը, բռնությանն ու մեծապետականությանը», ասել է նա:

 

Պիտակ