Մարտ 02, 2018 10:39 Asia/Tehran
  • Զարիֆ. Ծայրահեղականությունը լուրջ սպառնալիք է Միջին Արևելքի համար

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Այսօր Միջին Արևելքի տարածաշրջանում նոր վտանգ ենք դիմագրավում և դա ծայրահեղականության վտանգն է»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Բոսնիա-Հերցեգովինայում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ  նշել է, որ կրոնը որևէ առնչություն չունի ծայրահեղականության հետ: Նա հավելել է. «Եվրոպայում 1990-ական թվականների ծայրահեղականները քրիստոնյա չէին և այսօր Ասիայի արևմտյան տարածաշրջանում էլ ծայրահեղականները մուսուլման չեն»:

ԻԻՀ ԱԳ նախարարն նշել է, որ ծայրահեղականությունը մեկ անգամ հրդեհել է Բալկանյան տարածաշրջանն, ասել է. «Այսօր Միջին Արևելքում ԻԼԻՊ-ի ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը  տարածքային տեսակետից ձախողել են, սակայն այս վտանգն ու այդ մտածողության հետ կապված անհատները, որոնք իսլամի հետ որևէ առնչություն չունեն, դեռ գոյություն ունեն»:

«Բոսնիա-Հերցեգովինայի ավանդական մշակույթը հիմնված է իսլամական միստիցիզմի ու միասնականության տրամաբանության վրա և այս մշակույթում տիրական է բրտարարքների հանդեպ դիմակայումն ու ատելության մերժումը»,-հավելել է Զարիֆը:

Պիտակ