Իրանի առաջնորդ. «Իսլամական հեղափոխության տապալման նպատակ հետապնդող ութամյա պատերազմը պարտադրվել է Իրանի ժողովրդին»
«Միջազգային ուժերն իսլամական հեղափոխության տապալման նպատակով ութամյա պատերազմը պարտադրեցին Իրանի ժողովրդին, սակայն երիտասարդների անձնուրացության, հավատարմության, հավատքի, նախաձեռնողականության, քաջության ու իմաստնության շնորհիվ, պատերազմն ավարտվեց ի շահ ժողովրդի ու իսլամական հեղափոխության՝ դառնալով ավելի արմատավոր ու ուժեղ». ասել է իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը:
Շաբաթ օրը՝ մարտի 10-ին «Լույսի ճամբորդներ» քարավանների մասնակից աշակերտների ու ուսանողների հետ հանդիպման ժամանակ Նորին Վսեմություն Այաթոլլահ Խամենեին Սրբազան պաշտպանության ժամանակաշրջանը համարել է իսլամական հեղափոխության ու Իրանի պատմության ամենալուսավոր ու փայլուն էջը, հավաստիացնելով. «Իսլամական հանրապետության ու Իրանի ժողովրդի այսօրվա ազատությունը, անկախությունը, անվտանգությունը, հզորությունն ու արժանապատվությունը Սրբազան պաշտպանության ութ տարիների արդյունքն են»:
«Սրբազան պաշտպանության ժամանակաշրջանը մի պաշար է, որը պետք է տարբեր ոլորտներում ժողովրդի ու մասնավորապես երիտասարդների պատրաստվածությանն ու ազգային զարգացմանը ծառայեցնել՝ հակառակ թշնամու կամքին, ով ցանկանում է մոռացության մատնել այդ տարիները». ասել է գերապատիվ առաջնորդը:
Նշելով, որ իսլամական հեղափոխության հաղթանակը Իսլամի անվան շնորհիվ սթափեցրեց Արևմուտքի ու Արևելքի իմպերիալիստական հակումները, Իրանի առաջնորդն ավելացրել է.«Հենց առաջին տարիներին տարածաշրջանում մուսուլման ժողովուրդների միջև իսլամական հեղափոխության մշակույթի տարածման շնորհիվ, իմպերիալիստական ուժերը խիստ հուսահատվեցին՝ փորձելով տապալել հեղափոխությունը և հենց այդ նպատակով Սադդամին՝ ով նենգամիտ դեմք էր, խրախուսեցին հարձակվել Իրանի վրա»:
Անդրադառնալով Սադդամի ռեժիմին ԱՄՆ-ի, Արևմուտքի, ինչպես նաև Խորհրդային միության ցուցաբերած ֆինանսական, ռազմական ու տեղեկատվական աջակցությանը, Այաթոլլահ Խամենեին ասել է. «Պատերազմի կեսերին Ֆրանսիան իր ամենաարդիական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, իսկ Գերմանիան քիմիական նյութեր տրամադրեցին Սադդամ Հոսեյնի ռեժիմին և այսօր՝ պատերազմն ավարտվելուց 30 տարի անց, դեռևս շատ մարդիկ են տառապում այդ նյութերի թողած հետևանքներից: Մեծ թվով մարդիկ զոհվեցին թունավոր զենքերի պատճառով»:
«Սադդամի բաասական ռեժիմին համաշխարհային աջակցության դիմաց Իրանի Իսլամական Հանրապետությունը միայն հավատացյալ ժողովուրդ և լուսահոգի Իմամ Խոմեյնիի նման հզոր առաջնորդ ուներ: Արդյունքը եղավ այն, որ աշխարհի սատանայական ուժերի բոլոր ջանքերն ի չիք դարձան և ութամյա պատերազմում Իրանի ժողովուրդը հաղթեց բոլորին». նշել է Նորին Վսեմություն առաջնորդը: