Մարտ 16, 2018 06:54 Asia/Tehran
  • Էրաղչի. ՀԳՀԾ-ն  չի կարող կրկին բանակցության թեմա դառնալ

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը հինգշաբթի գիշեր հակազդելով ՀԳՀԾ-ի կետերը փոփոխելու համար ԱՄՆ-ի ջանքերին, ընդգծել է. «Այս միջազգային համաձայնությունը որևէ դեպքում կրկին բանակցության ու վիճարկման ենթարկվելու հնարավորություն չունի»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 11-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Վիեննա մեկնած Սեյեդ Աբբաս Էրաղչին հավելել է. «ԻԻՀ տեսակետից, այս օրերին շրջանառված լրացուցիչ համաձայնության, հավելվածի կամ նման այլ  հարցերի քննարկման հնարավորություն գոյություն չունի»:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 11-րդ նստաշրջանը գումարվելու է այսօր՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:

ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ընդգծել է, որ ԱԷՄԳ-ի 10 զեկույցների համաձայն, ԻԻՀ-ն լիարժեքորեն կատարել է ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Նա միջազգային այս համաձայնության բոլոր կողմերից պահանջել է լիարժեքորեն կատարել իրենց պարտավորությունները:

«ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 11-րդ նստաշրջանը կենտրոնացած կլինի շրջափակումների վերացման հարցի վրա»,-հայտարարել է Էրաղչին, նշելով, որ ՀԳՀԾ-ի որոշ կողմերի դիրքորոշումները լիովին համընկնում են Իրանի դիրքորոշումներին, իսկ որոշների դիրքորոշումն էլ հաստատում է ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի ոտնահարումը:

 

 

Պիտակ