Հեղափոխության մեծարգո առաջնորդն 1397 թվականն «Իրանական արտադրության հովանավորման» տարի հռչակեց
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն իրանական 1397 թվականի տարեմուտի կապակցությամբ հղած ուղերձում շնորհավորելով բոլոր իրանցիներին ու հայրենակիցներին, մասնավորապես նահատակների մեծարգո հարազատներին, անձնուրացներին, ապագա կերտող և երկրի գիտական շարժման մղիչ համարվող պատանիներին ու երիտասարդներին, ինչպես նաև ուրախ ու քաղցր Նոռուզ և բարիքներով լեցուն տարի մաղթելով, նոր տարին «Իրանական արտադրության հովանավորման տարի» հռչակեց:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին իր գնահատականը տալով իրանական 1396 թվականի վայրիվերումներին և քաղցր ու դառն իրադարձություններին, տարին «Ժողովրդի փառքի, հզորության ու ներկայության դրսևորման» տարի բնութագրեց և հավելեց. «Տարվա սկզբին ավելի քան 40 միլիոն քաղաքացիներ նախագահական ու խորհուրդներին ընտրություններին չափազանց լավ, աչք շլացնող ու հուսադրիչ մասնակցության ունեցավ և այդ ներկայությունը շարունակվեց նաև Ղոդսի օրվա, Դեյ ամսվա 9-ի և դրանց գլխավորող Բահմանի 22-ի տեսարժան քայլարշավների ընթացքում»:
Նա անդրադառնալով տարվա վերջին ամիսներին անհանդարտություններ առաջացնելու համար թշնամիների ձախողած ջանքերին, անկարգությունների դիմաց ժողովրդի ինքնաբուխ քայլարշավները բոլոր ասպարեզներում Իրանի մեծ, աչալուրջ ու դերակատարության համար պատրաստ ժողովրդի ներկայության ապացույցը համարելով, ասաց. «Իրանի ժողովուրդն ու նույնիսկ նրանք ովքեր, որոնց էին ցանկանում թշնամիներն արձանագրել անկարգությունները, դեմ դուրս եկան խռովարարներին ու այդպիսով առավել քան որևէ ժամանակ ապացուցեցին Իրանի ժողովրդի փառքը»:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին անցած տարվա ընթացքում ԻԻՀ-ի մյուս նվաճումն սպառնալիքներն առիթների վերածելը համարեց և նշեց. «Տարածաշրջանային սպառնալիքների նպատակներից մեկն Իրանին հարվածելն էր, բայց ԻԻՀ-ն ոչ միայն թույլ չտվեց, որ այդ սպառնալիքները որևէ վնաս պատճառեն երկրին, այլ դրանց վերածեց առիթների»:
Նա 1396 թվականի համար որոշված կարգախոսի, այսինքն «Դիմադրողական տնտեսություն՝ արտադրություն ու զբաղվածություն» նշանաբանի իրագործման ուղղությամբ իրականացված ջանքերը դրական ու հուսադրիչ մյուս կետերը համարեց և հավելեց. «Արտադրության ու աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ լավ աշխատանք տարվեց և տարվա կարգախոսը մասամբ իրագործվեց, իհարկե դեռ մեծ աշխատանք կա կատարելիք, որ պիտի հետապնդվի ու իրագործվի մինչև այս կարգախոսի լիարժեք իրականացումը»:
«Տարվա կարգախոսներն ընդհանրապես ուղղված են լինում պատասխանատուներին, բայց այս տարի իմ խոսքն ուղղված է ժողովրդի բոլոր խավերին այդ թվում պատասխանատուներին և բոլորը պիտի խիստ ջանք գործադրեն ու աշխատեն»,-հայտարարեց մեծարգո առաջնորդը պարզաբանելով նոր տարվա ընթացքում ժողովրդի ու պատասխանատուների շարժման հեռանկարը:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին այս տարվա գլխավոր խնդիրը նախորդ տարիների նման տնտեսությունն ու ժողովրդի կենցաղը համարեց և որպես տնտեսական խնդիրների կարգավորման հիմնական առանցք ընդգծելով «ազգային արտադրության» նշանակությունն, ասաց. «Եթե համընդհանուր վճռակամության ու հետևողական աշխատանքի շնորհիվ ազգային արտադրությանը թափ հաղորդվի, կկարգավորվեն ժողովրդի կենցաղային խնդիրներից շատերն ու նաև զբաղվածության ու ներդրման հետ կապված հարցերը և կնվազեն հասարակական ախտերը»:
«Այդ հիման վրա էլ այս տարին «Իրանական արտադրության հովանավորման տարի» եմ հռչակում»-ընդգծեց ՆՎ Այաթոլլահ Խամենեին:
Մեծարգո առաջնորդը ողջույն հղելով Էմամ Մահդիին, ինչպես նաև մեծարգո Էմամի անաղարտ հոգուն, բնության գարնան զուգադիպումը հոգևոր գարնան, այսինքն ռաջաբ, շաըբան ու ռամազան ամիսների հետ ժողովրդի համար նյութական ու հոգևոր զարգացման ու աճի առիթ համարեց: